Այնքան լույս են լցնելու Երևանի զարդարման համար, որ, երբ ամբողջը միացնեն, հանրության մեծամասնությունն ասի` Wow. Ու կապ չունի գեղեցկություն, ճաշակ, ծախս, էներգիախնայողություն, առաջնահերթություններ: Կարևորն այնքան շատ լինի, որ ասեն` տեսեք, աննախադեպ լուսավորություն է, նախկինների օրոք երբեք նման բան չի եղել:
Ի դեպ, ժամանակին մեկը կար, կոկորդն էր ճղում, թե քաղաքապետարանն անիմաստ ցերեկները փողոցային լույսերը վառ է թողնում…
Հ.Գ. Ժողովրդական ասացվածքն է «Բոշի յուղի» մասին:
Արսեն Ջուլֆալակյան